Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երկու դրվագ, որ խախտել է մարդկայնության ամեն սահման

Երկու դրվագ, որ խախտել է մարդկայնության ամեն սահման
18.01.2025 | 12:34

Անցնող 5 տարիներին երկու դրվագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցավ են պատճառել, այլև խախտել են մարդկայնության ու ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահման։

Առաջինը պատահեց 2022-ի սեպտեմբերին՝ Եռաբլուրում, երբ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչ խմբավորման հրամանով զոհված զինվորների ծնողներին ոստիկանական ուժերը քարշ էին տալիս գետնով մեկ՝ հանուն կապիտուլյանտի։

Երկրորդը Բաքվում գտնվող հայ մարտիկներին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մենակ թողնելն է ու անտարբեր լինելը։

Այս երկու դրվագները նույնիսկ ավելի ծանր են, քան սուրբ Ղազանչեցոցն ու Դադիվանքը կամ իմ հարազատ տունը գրավված տեսնելը։

Ըստ այդմ, ես հերթով հիշելու եմ և հիշեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր լռել են այս երկու առիթներով։ Առաջին հերթին նրանց, ովքեր ունեն հանրային լսարան։

Իսկ նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք։ Ու պետք է վաղ թե ուշ կրեն իրենց պատիժը, որոնցից գլխավորը հանրային պարսավանքն է և դատապարտումը։

Հ.Գ. Լուսանկարում Արցախի պաշտպանության բանակի անկոտրում մարտիկն է՝ Լևոն Մնացականյանը Շուշիում։

Այ էսպես եմ հիշելու և սպասելու իրեն ու մնացած տղերքին։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ